կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է

Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է

Լոռու մարզի աղետի գոտու մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը վերականգնված է:

 

Դեբեդ գետի մակարդակը փոքր-ինչ իջնելուց հետո հենց առաջին օրվանից «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները օպերատիվ ու մեծածավալ աշխատանքներ են իրականացրել «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարի վրա, հայտնում են ընկերությունից։

 

Դրա արդյունքում մարզի մի շարք բնակավայրերում նույն օրը երեկոյան ջրամատակարարումը հնարավոր է եղել վերականգնել։

Այս պահին դեռևս ջուր չկա Ախթալա քաղաքի մի հատվածում, Թեղուտ գյուղում (հոսանքազրկման հետևանքով), Քարկոփ գյուղում (բնակչությունն այստեղ տարհանված է), Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասում։ Այստեղ ընկերությունը բնակիչներին ջուր է մատակարարում ջրատար մեքենաներով:

  • Կիսվել: