երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցուցափեղկերում դատարկություն չկա. Փաշինյան

Ցուցափեղկերում դատարկություն չկա. Փաշինյան

«Ցուցափեղկերում դատարկություն չկա»,- քիչ առաջ վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը՝  պատասխանելով ԱԺ պատգամավորների հարցերին:

Ինչ վերաբերում է գնաճին և պատգամավորների հարցին, թե արդյոք քաղաքացիները կարո՞ղ են ահազանգել ՏՄՊՊՀ, երբ որևէ տեղ գնաճ նկատեն, Փաշինյանն ասաց. «Իհարկե, սակայն այնպես չէ, որ գնաճը պարտադիր ինչ-որ բանի սպեկուլյացիա է, մենք պետք է արձանագրենք, որ հիմա կլինեն օբյեկտիվ գնանկումներ ու օբյեկտիվ գնաճեր. դիմակի գինը պետք է ավելանա, բայց պետք է նաև միջոցներ ձեռնարկենք, որ ավելորդ գնաճ չլինի»:

Վարչապետը նաև նշեց, որ փողոցում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, միայն վիրուսակիրները պետք է կրեն և նրանք, ովքեր շփում ունեն նման մարդկանց հետ:

  • Կիսվել: