հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աշխարհում նկատվում է քաղաքացիների բանկային գաղտնիքի բացահայտման միտում. ՀՀ ֆինանսների փոխնախարար

Աշխարհում նկատվում է քաղաքացիների բանկային գաղտնիքի բացահայտման միտում. ՀՀ ֆինանսների փոխնախարար

Աշխարհում նկատվում է միտում, որն ուղղված է հարկային ծառայությունների համար քաղաքացիների բանկային գաղտնիքի բացահայտմանը։ Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հարցերին։

Փոխնախարարի խոսքով՝ բանկային գաղտնիքն այդպիսով փորձում են ավելի մատչելի դարձնել հարկ վճարողների համար։ «Գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, երբ անդրազգային կորպորացիաները կարող են ունենալ տասնյակ ընկերություններ աշխարհի տարբեր երկրներում, իրականացնել բիզնես եւ տնտեսական գործունեություն, էլ չենք խոսում հսկայական ծավալների հասնող աշխատանքային միգրացիայի մասին, ռեզիդենտ ընդունող երկրները սկսում են լրացուցիչ տեղեկությունների կարիք ունենալ այդ նույն ռեզիդենտների մասին: Ուստի մենք պետք է ավելի շատ տեղեկատվություն տրամադրենք նրանց մասին»,-ասաց նա։ Եվ այս առումով, նրա խոսքով, ամենահուսալի ճանապարհը բանկային գաղտնիքի հասանելիության ապահովումն է։

  • Կիսվել: