երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բարձր շահութաբերությամբ որոշ գործունեության տեսակներ դուրս կբերվեն միկրոձեռնարկատիրության ոլորտից. Փոխնախարար

Բարձր շահութաբերությամբ որոշ գործունեության տեսակներ դուրս կբերվեն միկրոձեռնարկատիրության ոլորտից. Փոխնախարար

Մտածում ենք որոշ գործունեության տեսակներ միկրոձեռնարկատիրության ոլորտից դուրս բերելու մասին. դրանք այն այն տեսակներն են, որոնք բնութագրվում են բարձր շահութաբերությամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

«Մեր կարծիքով արդարացված չէ պարզունակ գործունեության տեսակների համար նախատեսված միջավայրում  ունենալ բարձր շահութաբերությամբ գործունեության տեսակներ: Այս պահին ձեռնպահ կմնամ կոնկրետ գործունեության տեսակներ նշելուց, որովհետեւ դեռեւս քննարկումների մեջ ենք»,-ասաց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրով հայտարարվել է, որ աշխատանքներ են տարվելու, որպեսզի հարկան այլընտրանքային համակարգերում  ձեւավորվող հարկային բեռը մոտարկվի հարկման ընդհանուր համակարգին. «Նպատակադրվել է ձեւավորել պարզ հարկային հաշվառում, մեղմ հարկային վարչարարություն ենթադրող հարկային միջավայր փոքր ու միջին բիզնեսի համար: Այսինքն ունենալ նույն չափի հարկային բեռ, պարզապես պարզ կանոններով հաշվարկվող  միջավայրով:

Հիմա մեր հաշվարկները ցույց են տալիս, որ շրջանառությանհարկի համակարգում հարկային բեռը էականորեն ավելի ցածր է, քան հարկման ընդհանուր համակարգում: Մեր օրակարգում է այս հարցի քննարկումը՝ հասկանալու, թե ինչ չափով կարելի է մոտարկել այդ երկու համակարգերում հարկային  բեռի մեծությունները»,-ասաց Արման Պողոսյանը:

  • Կիսվել: