երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Արփա» պահպանվող լանդշաֆտին հատկացվել է 29,7 մլն դրամ

«Արփա» պահպանվող լանդշաֆտին հատկացվել է 29,7 մլն դրամ

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/  սկսում է 2020 թվականի աջակցության ծրագիրը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին:

ԲՀՊՏ-ների զարգացման գործընթացի մեկնարկում CNF-ը «Արփա»  պահպանվող լանդշաֆտին հատկացրել է այս տարվա  համար նախատեսվող ֆինանսական աջակցությունը, որը կազմել է 29 միլիոն 730 հազար դրամ: «Արփա», նախկին՝  «Գնիշիկ»  պահպանվող լանդշաֆտին  Կովկասի բնության հիմնադրամը աջակցություն սկսել է ցուցաբերել 2014 թվականից սկսած:

Ընդհանուր առմամբ, 2014-19 թթ. համար ԿԲՀ-ն   «Արփա» ՊԼ-ին ցուցաբերել է մոտավորապես 185 հազար եվրոյի աջակցություն: 2019 թվականին ԿԲՀ-ի կողմից ՊԼ-ին հատկացվել է մոտավորպես 29 միլիոն դրամի օժանդակություն, որից  տրվել են աշխատակիցների աշխատավարձերը, գնվել են  վառելիք, պահեստամասեր, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվել են այլ ծախսեր, այդ թվում , առաջին անգամ՝ ՊԼ-ի աշխատակիցների առոջապահական ապահովագրության համար:

Նշենք, որ պահպանության ուղղությամբ տարվող տարիների աշխատանքն արդյունք տվել է, այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում պարսկական ընձառյուծը, բեզոարյան ածերը, գորշ արջը, այլ կենդանատեսակներ:

  • Կիսվել: