Ապաշրջափակման հարցում շահագրգռված են բոլոր կողմերը. Փաշինյան
Այդ խնդրի փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է երկարատև ու կայուն պաղաղություն բերել, փոխել մեր տարախաշրջանի, նաև ՀՀ-ի տնտեսական դիմագիծն ու պոտենցիալը, ինչը չի նշանակում,որ այդտեղ կան մարտահրավերներ:
Այս մասին, խոսելով կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ ով է ամենաշահագրգիռ կողմն ապաշրջափակման հարցում, Փաշինյանն ասաց. ՛՛Առանց բացառության բոլորն են շահագրգիռ՝ ՌԴ-նՙ Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան, ՀՀ-ն,այլ բան, որ յուրաքանչյուրի շահագրգռությունն ուրիշների հետ ընդհանրություններ ու տարբերություներ ունի՛՛:
Փաշինյանը հավելեց, որ ընդհանրապես՝ ամեն ինչ ունի մարտահրավերներ: ՛՛Բայց կրկին ռազմավարական ընտրության հարց է, և ես կարծում եմ, որ իսկապես կոմունիկացիաները թերևս այն անոթներն են, որոնք մեզ կապում են տարածաշրջանին և տարածաշրջանը կապում են մեզ։ Տարածաշրջանը կարևոր են դարձնում մեզ համար, և մեզ կարևոր են դարձնում տարածաշրջանի համար՛՛,-ասաց նա և հավելեց, որ պետք է ձևակերպենք այն մեթոդները, որոնցով պետք է կառավարենք մարտահրավերները։