երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամուլսարի ճանապարհը փակելն անտրամաբանական է, պետք է բացել. Փաշինյան

Ամուլսարի ճանապարհը փակելն անտրամաբանական է, պետք է բացել. Փաշինյան

Ես այսօր էլ եմ կոչ անում Ամուլսար տանող ճանապարհը փակող քաղաքացիներին բացել ճանապարհը: Այս մասին Կապանում իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սիրելի հայրենակիցների գործողությունները համարում է ոչ տրամաբանական, անհարգալից: Նա նշեց, որ այդ գործողությունները չեն բխում Հայաստանի շահերից: «Իրենց պատճառով է հարցը մտել փակուղի ու դուրս չի գալիս»,-ասաց վարչապետը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ամուլսարի հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված է, նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչը կար 2018 թվականին, ոչ այս կողմ, ոչ այն կողմ»: Նա ասաց, որ կան շրջանակներ, որոնք շահագրգռված են այսօրվա վիճակով, սակայն նրանք երազախաբ են լինելու:

Վարչապետի խոսքով՝ ինքը և շահագրգռված է, որ հանքը շահագործվի, և շահագրգռված է, որ չշահագործվի. «Ես շահագրգռված եմ, որ շահագործվի, քանի որ դա կախված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ: Եթե այն շահագործվեր, մենք այս տարի ավելի մեծ տնտեսական աճ կունենայինք ու հազարավոր աշխատատեղեր կլինեին: Սակայն մյուս կողմից ես որևէ պարագայում չեմ համաձայնվի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի բնակիչների առողջության ու բնությանն անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին»,-նշեց նա:

  • Կիսվել: