երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
2019-ին արտահանումը կլինի 9-10 տոկոսի սահմաններում. նախարար

2019-ին արտահանումը կլինի 9-10 տոկոսի սահմաններում. նախարար

Այս տարվա 11 ամիսների տվյալներով Հայաստանում արտահանումն աճել է 9 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Մասնավորապես, ըստ նրա, կոնյակի արտահանումն աճել է 26,7 տոկոսով, ծխատատոինը՝ 9 տոկոսով, պղնձի խտանյութերը՝ 16,8 տոկոսով, անմշակ ոսկին՝ 31, շոկոլադի արտահանումը՝ 14,6 տոկոսով, մրգային գինիները՝ 75 տոկոսով խաղողի գինիները՝ 26 տոկոսով եւ ոսկեգործական իրերը՝ 19 տոկոսով:

Ըստ նախարարի, կանխատեսվում է, որ 2019-ին արտահանումը կլինի 9-10 տոկոսի սահմաններում: Նա նաև նշեց, որ 2020 թվականին նույնպես սպասում են արտահանման 10 տոկոս աճ։

 

  • Կիսվել: