ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Այս տարվա առաջին 7 ամիսներին ագրոպարենային ընդհանուր արտահանումը կազմել է 849 մլն դոլար

Այս տարվա առաջին 7 ամիսներին ագրոպարենային ընդհանուր արտահանումը կազմել է 849 մլն դոլար

ՀՀ կառավարությունը ներկայացրել է ագրոպարենային արտահանման ցուցանիշները՝ հունվար-հուլիս ամիսներին:

Այսպես՝ այս տարվա առաջին 7 ամիսներին ագրոպարենային ընդհանուր արտահանումը կազմել է 849 մլն դոլար:

Ռեկորդային աճ է գրանցվել չրերի արտահանման ոլորտում՝ +151%:

Աճել են նաև շշալցված կոնյակի (+19%), պահածոների (+18%) և կոնյակի սպիրտի (+12%) ծավալները:

Մթերումներ. Արդեն մթերվել է շուրջ 6,000 տոննա դեղձ՝ գերազանցելով նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը (3,860 տոննա):

Կառավարությունը երկարաձգել է դեղձի և թզի մթերման փոխհատուցման ժամկետը ևս 1 ամսով: 

  • Կիսվել: