Պուտինը շեշտել է, որ Թրամփը հատուկ ուշադրություն է դարձնում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ շեշտադրում է կատարում Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վրա՝ առաջին հերթին մարդասիրական պատճառներով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը չորեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և նախագահ Թրամփին Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցերի նկատմամբ Ձեր ուշադրության համար։ Գիտեմ, որ նախագահ Թրամփը հատուկ ուշադրություն է դարձնում դրան, առաջին հերթին՝ մարդասիրական նկատառումներով», – բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը Ուիթքոֆին։



