չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Վա՜յ այն քաղաքական ուժին, որ մտածում է, թե երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է․ Արարատ Միրզոյան

Վա՜յ այն քաղաքական ուժին, որ մտածում է, թե երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է․ Արարատ Միրզոյան

«Վա՜յ այն քաղաքական ուժին, որ մտածում է, թե երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է։ Այդպիսի բաներ լինում են․ նրանց կողմից էլ հովիվ կարող է մոլորվել, մեր կողմից էլ։ Շատ կառուցողական են մոտենում երկու կողմն էլ դեպքերին։ Լինում է նաև այն, ինչ վերջերս եղավ՝ զինվոր անցավ և հանցագործություն գործեց։ Այդտեղ էլ պետք է արժանին մատուցել՝ շատ ադեկվատ են մոտեցումները»,-ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա շեշտել է՝ նման դեպքերից հնարավոր չէ խուսափել:

«Անընդհատ փորձում եք ասել, որ կա վատ բան։ Հա, կա, գիտեմ։ Հիմա ինչ անենք՝ փակենք, նորից վերադառնանք հակամարտությա՞ն։ Սա լավ ճանապարհ չէ Հայաստանի համար»,-շեշտել է նախարարը։

  • Կիսվել: