երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ ԶՈՒ-ն հերթական անգամ ապացուցում է, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին

ՀՀ ԶՈՒ-ն հերթական անգամ ապացուցում է, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից. վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: 

ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում՝ Տավուշի ուղղությամբ, վերջին երկու օրերին հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված օպերատիվ իրավիճակը, հակառակորդի գործողությունները զսպելու ուղղությամբ հայկական զինուժի կողմից իրականացվող պատժիչ քայլերը:

Ընդգծվել է, որ իրավիճակը գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո:   

Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի համարժեք գործողությունները:

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ ՀՀ զինված ուժերը հերթական անգամ ապացուցում են, որ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից:

  • Կիսվել: