հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Էդվարդ Ասրյանն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ռոբերտո Ռեկկիային

Էդվարդ Ասրյանն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ռոբերտո Ռեկկիային

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր քարտուղար, նավատորմի կապիտան Ռոբերտո Ռեկկիայի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերը քննարկել են 2027 թվականին Երևանում կայանալիք Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեայի և կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներին և ռազմական սպորտին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանում անցկացվել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։

  • Կիսվել: