հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բանակի համար նախատեսված 15 մլրդ դրամը Սերժ Սարգսյանը և իր շրջապատը շրջանառում էին իրենց շահերից ելնելով. պատգամավոր

Բանակի համար նախատեսված 15 մլրդ դրամը Սերժ Սարգսյանը և իր շրջապատը շրջանառում էին իրենց շահերից ելնելով. պատգամավոր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի բյուջեից նրա մերձավորներից մեկին տրվել է 15 մլրդ դրամ զենք-զինամթերք ձեռք բերելու համար, սակայն այդ գումարը մինչև 2018 թվականի հեղափոխությունը չի ծառայել իր նպատակին: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Ըստ նրա` բյուջեից դուրս գրված այդ գումարը երկար ժամանակ շրջանառվել է Սերժ Սարգսյանի և նրա մերձավորների շահերից ելնելով, և միայն հեղափոխությունից հետո տվյալ անձը ձեռք է բերել և ՀՀ ներմուծել նշված զենքն ու զինամթերքը:

Նա նաև հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայությունում կա հարուցված քրեական գործ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ձեռք բերված 40 միլիոն դոլարի «անորակ» զենք-զինամթերքի փաստով: Ըստ Հակոբյանի այդ գործով արդեն մեկ մարդ ձեռբակալվել է:

  • Կիսվել: