ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ժամանակավոր կդադարեցվի Ստեփանակերտի որոշ հասցեների գազամատակարարումը

Ժամանակավոր կդադարեցվի Ստեփանակերտի որոշ հասցեների գազամատակարարումը

Ներմիացման իրականացման պատճառով հոկտեմբերի 6-ին ժամանակավորապես կդադարեցվի Ստեփանակերտի հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը։

Ինչպես տեղեկացնում են «Արցախգազ» ՓԲ ընկերությունից, հոկտեմբերի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների և հիմնարկ –ձեռնարկությունների գազամատակարարումը՝ ժամը 10:00-ից մինչև 12։00-ը Առուշանով փողոցի գազմատակարարումը, իսկ ժամը 10:00-16:00-ը՝ Վ. Սարգսյան 14,16, Մամիկոնյան 17,19, Լուսավորիչ 16,Անդրանիկ 7-31, Թումանյան 12,14,16 և սեփական տներ, Լուսավորիչ 8, Կնունյանցների 1,1/61,7,9,11,13 և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանի շենք, «Սամուել» ՓԲԸ:

Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար:

  • Կիսվել: