ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ադրբեջանցի վերաբնակիչները տեղափոխվել են օկուպացված Ստեփանակերտ

Ադրբեջանցի վերաբնակիչները տեղափոխվել են օկուպացված Ստեփանակերտ

Այսօր ադրբեջանցի վերաբնակիչների առաջին խումբը ժամանել է օկուպացված Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ, ըստ ադրբեջանական իշխանությունների, Ստեփանակերտ տեղափոխված ադրբեջանցիների ընդհանուր թիվը 162 է՝ ընդհանուր առմամբ 36 ընտանիք։

՛՛Վերաբնակիչների՛՛ ամենամեծ խումբը՝ 15 ընտանիք, Բաքվից է՛՛,-հայտնում է աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ այսպիսով 2020-23 թվականներին Բաքվի վերահսկողության տակ հայտնված շրջաններ տեղափոխված ադրբեջանցիների թիվը հասել է 26 հազար 500-ի։

  • Կիսվել: