Վերականգնվում է ԱՀ Մարտունի քաղաքի արկակոծված մարզադաշտը (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Ավագյան Արենա» մարզադաշտում, որը հրետակոծվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում, մեկ շաբաթ է ընթանում են վերականգնման աշխատանքներ։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը:
Մարզադաշտը կառուցվում է անձնական միջոցներով, սակայն ներդրողը լրագրողի հետ զրույցում չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի:
Մարտունիի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի փոխանցմամբ, այժմ ընթացքի մեջ են դաշտի արկակոծված հատվածի լցոնման աշխատանքները։ Աշխատանքների ավարտը նախանշված է մարտի 25-ին, իսկ մարտի 27-ին նախատեսված է մարզադաշտի վերաբացումը։ Նույն օրը կանցկացվի նաև ընկերական հանդիպում։



