Վերահաստատում ենք մեր աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի որոշմանը. ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատուն
Բրիտանական դեսպանատան քաղաքական և մամուլի հարցերով բաժնի ղեկավար Քրիս Փերքինսն այսօր միացել էր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այցելելու Սյունիք։
ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի որոշմանը, որպեսզի Ադրբեջանն ապահովի Լաչինի միջանցքով երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը»։