Մեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում ինքնավար ականազերծող սարքեր կտեղակայի
Միացյալ Թագավորությունը Հորմուզի նեղուցի շրջան է ուղարկում ինքնավար ականազերծող սարքավորումներ և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի առաջադեմ համակարգեր: Այս մասին հայտել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության միջազգային գործողությանը մասնակցելու համար Լոնդոնը տարածաշրջան կուղարկի թագավորական նավատորմի HMS Dragon նավը:
Ըստ նախարարության՝ այդ քայլը կատարվում է ջրային այդ երակի անվտանգությունն ապահովելու համար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ գլխավորած բազմազգ կոալիցիայի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ապրիլին Լոնդոնում կայացած երկօրյա հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ավելի քան 44 երկրի ներկայացուցիչներ, ռազմական պլանավորողները քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության պաշտպանության համար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի գլխավորությամբ ստեղծված բազմազգ առաքելության գործնական կողմերը։ Առաքելությանը մասնակցել է մոտ 40 երկիր:


