Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելուն: Այս մասին տեղեկացնում է Daily Sabah-ը:
Նշվում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաը դիմել է խորհրդարանին՝ Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի կատարումը դիտարկելու նպատակով Ադրբեջան զորք մտցնելու համար:
Հաղորդվում է նաև, որ համաձայնություն է ձեռք բերվել ՛՛ադրբեջանական տարածքներում ստեղծել համատեղ կենտրոն՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Թուրքիան եւ Ռուսաստանը միասին կաշխատեն այս կենտրոնում՝ Ադրբեջանի հայցով՛՛: