հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ստեփանակերտում շահագործման է հանձնվել նոր բազմաբնակարան շենք տեղահանվածների համար

Ստեփանակերտում շահագործման է հանձնվել նոր բազմաբնակարան շենք տեղահանվածների համար

Ստեփանակերտի Առաքելյան 1 հասցեում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ նախկին 6-րդ դպրոցի տարածքում վերակառուցվել և շահագործման է հանձնվել հերթական բազմաբնակարան շենքը։
 
Ըստ նախագծի՝ վերակառուցված շենքը բաղկացած է 2 մասնաշենքից` 30 բնակարանով, որոնցից 22-ը՝ 2 սենյականոց, իսկ 8-ը` 3 սենյականոց։ Մասնաշենքերն ունեն 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։
 
Բազմաբնակարան շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները կատարել է «Շինվեր Պլյուս» ՍՊ ընկերությունը։

  • Կիսվել: