Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած կրակոցների դեպքով քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Ընթացիկ տարվա մայիսի 10-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ի կողմից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:
«Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2022թ. մայիսի 10-ին Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում ԱՀ քաղաքացի Ս.Կ.-ի կողմից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել էր քրեական գործ, որով իրականացված նախաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցները համարելով բավարար՝ 14.11.2022թ. քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում է կայացրել ըստ էության քննելու համար գործը մեղադրական եզրակացությամբ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկելու մասին»,-նշված է դատախազության հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: