երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսական ինքնաթիռները ռազմական ինժեներներին Ղարաբաղ կտեղափոխեն

Ռուսական ինքնաթիռները ռազմական ինժեներներին Ղարաբաղ կտեղափոխեն

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 համալիրները ռազմական ինժեներներին, տեխնիկան եւ սարքավորումները տեղափոխում են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման գոտի: Այս մասին հայտնու է «Ռիա Նովոսին»՝ հողում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը մեկնել է Մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ինժեներական զորքերի մի խումբ զինծառայողների, ինչպես նաեւ ինժեներական տեխնիկայի եւ սարքավորումների տեղափոխման համար ՝ խաղաղապահ գործողության անցկացման շրջաններում ընդհանուր օգտագործման ճանապարհների եւ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների մաքրման հարցում օգնություն ցուցաբերելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայան է տեղափոխել ռազմական ինժեներներին, բուլդոզերին եւ բարձր անցանելիության բեռնատարին ՝ դիտորդական դիրքերի կահավորման համար խաղաղապահ գործողության անցկացման գոտի տեղափոխելու համար:

  • Կիսվել: