կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՌԴ-ն հավանություն է տվել ԼՂ-ում ԿԽՄԿ-ի աշխատանքի համար 2 մլն եվրո վճարելու առաջարկին. Լավրով

ՌԴ-ն հավանություն է տվել ԼՂ-ում ԿԽՄԿ-ի աշխատանքի համար 2 մլն եվրո վճարելու առաջարկին. Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ սատարել է առաջարկը՝ 2 միլիոն եվրոյի չափով կամավոր ներդրում անել Լեռնային Ղարաբաղում՝ ԿԽՄԿ-ի աշխատանքներին աջակցելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

՛՛Ռոսսիա-24՛՛-ի եթերում ՌԴ ԱԳ նախարարն ասել է. ՛՛Վերջերս Կարմիր խաչի նախագահը ժամանել է Մոսկվա և մեզ հետ կիսվել այն ծրագրերի մասին, որոնք իրականացվում են այս տարածաշրջանում։ Նախագահ Պուտինը սատարել է առաջարկը, ըստ որի՝ ՌԴ կողմից ԿԽՄԿ-ին ուղղվող 2 միլիոն եվրոյի չափով հաջորդ ներդրումը պետք է ուղղվի Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ԿԽՄԿ իրականացվելիք աշխատանքներին՛՛

  • Կիսվել: