երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Մեր ուշադրությունն ենք կենտրոնացնելու այն պայմանավորվածությունների իրագործման վրա, որոնք համընկնում են տարածաշրջանում ապրող մարդկանց շահերին. Լավրով

Մեր ուշադրությունն ենք կենտրոնացնելու այն պայմանավորվածությունների իրագործման վրա, որոնք համընկնում են տարածաշրջանում ապրող մարդկանց շահերին. Լավրով

Ինչպես արդեն տեղեկացրել էին՝ ՌԴ կառավարական պատվիրակությունը մեկնել է Բաքու:

Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ոչ բոլորին է դուր եկել նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրումը:

Նա հավելել է. ՛՛Մենք էլ ենք նշել, որ կան պայմանավորվածությունը կասկածի տակ առնելու փորձեր: Կարծում եմ՝ այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնցից երկուսը, Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ն և Ֆրանսիան են, բազմիցս ընդգծել են ԼՂ հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք այսօր նյութականացվում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում:

Նաև շատ անգամ նշել ենք, այդ թվում վերջին անգամ՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել էին Մոսկվա, որ այս և մյուս հակամարտության հանդեպ մոտեցումը պետք է լինի այն, որ առաջին հերթին մարդիկ չզոհվեն արյունալի պատերազմներում, որպեսզի դասավորվի խաղաղ կյանքը, կրոնները և մշակույթները գոյակցեն և որպեսզի տարբեր էթնիկ և կրոնական խմբեր ներկայացնող մարդիկ ապրեն խաղաղ և անվտանգ: Եթե այդ ամենն ընդունվի որպես հիմնաքար, նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու կամ դրանք բացասական ներկայացնելու որևէ պատճառ չեմ տեսնում՛՛:

Լավրովի խոսքով՝ եթե առաջին տեղում լինեն աշխարհաքաղաքական նկրտումները, այդ դեպքում ոչինչ անել չեն կարող, սակայն նման բոլոր փորձերը չեզոքացնելու են և իրենց ուշադրությունն են կենտրոնացնելու այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք համընկնում են տարածաշրջանում ապրող մարդկանց շահերին:

 

  • Կիսվել: