երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԼՂ վերադարձող բնակիչներին կարող են ապահովել արագ կառուցվող կացարաններով. ՌԴ ԱԻ նախարար

ԼՂ վերադարձող բնակիչներին կարող են ապահովել արագ կառուցվող կացարաններով. ՌԴ ԱԻ նախարար

Տեղահանված բնակիչներին, որոնք պետք է ժամանեն Լեռնային Ղարաբաղ, կարող են ապահովել արագ կառուցվող բնակելի մոդուլներով:  Այս մասին ասել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհդրակցության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Զինիչևը նշել է. ՛՛Ներկա պահին սպասվում է մեծ թվով տեղահանված մարդկանց ժամանում Լեռնային Ղարաբաղ: Տարբեր գնահատումներով՝ նրանց թիվը կարող է հասնել 30 հազարի: Միևնույն ժամանակ գործող ենթակառուցվածքները թույլ են տալիս մոտ 5000 մարդ տեղավորել: Մնացած բնակչության տեղաբաշխման համար տարբերակներ են մշակվում, այդ թվում՝ բնակելի մոդուլների շինարարություն՝ արագ հավաքվող կառույցներից՛՛:

  • Կիսվել: