երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լավրովը Մոսկվայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Լավրովը Մոսկվայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է իրավիճակը ԼՂ-ում

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

՛՛Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ձևավորվող իրավիճակը Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ լիակատար հրադադար հաստատելու մասին համատեղ հայտարարությունից հետո, որը կնքվել է նոյեմբերի 9-ին՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգմանն առնչվող հարցեր:

  • Կիսվել: