հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Խնդրում ենք խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան. ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

Խնդրում ենք խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան. ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ խնդրելով խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան:

՛՛Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է, և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով: 

Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար՝ մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: