Իտալիայի Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
Իտալիայի Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում Հայաստանի դեսպանությունից:
՛՛Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ։
Շնորհակալություն, Պիզա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։