կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հայտնի է Ստեփանակերտում Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումների ժամանակացույցը

Հայտնի է Ստեփանակերտում Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումների ժամանակացույցը

Սեպտեմբերի 27-ին, ժամը 10 :40-ին Արցախի Հանրապետության նախագահը ծաղիկներ կխոնարհի Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում՝ Արցախյան երրորդ պատերազմում նահատակվածների հուշատախտակների առջև:

 Այս մասին տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական աշխատանքային խմբից:

Հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ ժամը 11:00-ին Հանրապետությունում կհայտարարվի Լռության րոպե, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց կմեկնարկի Խաչերթ դեպի Հուշահամալիր:

Ժամը 12:30-13:00-ին Հուշահամալիրում տեղի կունենա Արցախյան երրորդ պատերազմին նվիրված «Լուսո խորան»-ի օրհնության կարգ, 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հոգեհանգստյան կարգ, ծաղիկների խոնարհում և հարգանքի տուրք:

  • Կիսվել: