չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
«Հայրենազրկման և գոյաբանական պայքարի գաղափարն արևմտահայ գրականության մեջ». Ստեփանակերտում գիտաժողով է կազմակերպվել

«Հայրենազրկման և գոյաբանական պայքարի գաղափարն արևմտահայ գրականության մեջ». Ստեփանակերտում գիտաժողով է կազմակերպվել

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում տեղի է ունեցել գիտաժողով՝ «Հայրենազրկման և գոյաբանական պայքարի գաղափարն արևմտահայ գրականության մեջ» թեմայով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ով ողջունել է գիտաժողովի կազմակերպումը:

«Արցախի Հանրապետությունը մինչ օրս համարվում է չճանաչված պետություն: Եվ մենք աշխարհին պետք է ճանաչելի դառնանք այսպիսի գիտաժողովներով, գիտական միջոցառումներով»,-ասել է ԱՀ Աժ նախագահը՝ նման գիտաժողովները համարելով պայքարի ձև:Բուհի ռեկտոր Վարդան Հակոբյանը հանդես է եկել «Ժամանակի և Եղեռնի կանխազգացման ներքին աղերսները հայոց քերթության տիեզերական ընկալումներում» թեմայով զեկույցով:

«Ցավոք մենք այսօր ապրում ենք մի այնպիսի իրադրության մեջ, երբ սուրը կախված է մեր գլխավերևում:
 
Եվ եթե մենք չկարողանանք ճիշտ քայլեր կատարել,ապա շատ տխուր իրավիճակում կհայտնվենք»,-հավելել է Վ. Հակոբյանը:
 
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել բուհի 12 դասախոս: Ավարտին բոլոր զեկուցողները Գրիգոր Նարեկացի համալսարանի հավաստագրեր են ստացել :

 

  • Կիսվել: