ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում խորհրդատվություն կիրականացնեն

Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում խորհրդատվություն կիրականացնեն

Առաջիկայում Երևանից կժամանեն մանկական նյարդաբաններ, ովքեր հնգօրյա խորհրդատվություններ կիրականացնեն Ստեփանակերտում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում օգոստոսի 1-ից 5-ը «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ կիրականացնեն Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Անաիդա Արսենյանը և Աստղիկ Մամյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել «Արևիկ» բուժմիավորում կամ զանգահարել /047/ 94-55-01 հեռախոսահամարով:

  • Կիսվել: