ԵԽ անդամը Շուշիի հայկական եկեղեցու վրա հարձակման մասին հարց է բարձրացրել
Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը գրավոր տեսքով հրատապ հարց է ուղղել Եվրահանձնաժողովին՝ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Շուշիի հայկակայն եկեղեցու վրա իրականացված հարձակումների վերաբերյալ: Այս մասին ասված է պատգամավորի թվիթերյան էջում, տեղեկացնում է Horizon Weekly-ն:
Ֆուրլասը նշել է, որ դատապարտում է թուրքական զինված ուժերի կողմից աջակցություն ստացող ադրբեջանական բանակի գործողությունները: Նա իր դիմումով պահանջել է միջոցներ ձեռնարկել քաղաքացիների և կրոնական նշանակության կոթողների պաշտպանության համար:
Եվրախորհրդարանի անդամն ընդգխել է, որ Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հարձակում են գործել Ղազանչեցոց եկեղեցու վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ին: Ֆուրլասը հարց է ուղղել՝ արդյոք ԵՄ-ն մտադի՞ր է քայլեր ձեռնարկել՝ ուղղված քաղաքացիների և եկեղեցիների պաշտպանությանը: