Եւս 482 փախստական ժամանել է Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ
Եւս 482 փախստականներ ժամանել է Ստեփանակերտ, ընդհանուր առմամբ վերադարձել է ավելի քան 1200 բնակիչ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛2020 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 482 փախստական: 19 ավտոբուսներից բաղկացած շարասյունը հետեւել է Երեւան-Ստեփանակերտ երթուղուն՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկային ծառայության ուղեկցությամբ, եւ հասել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՛՛:
Ինչպես նշվում է՝ փախստականների վերադարձի եւ նրանց տներ վերադառնալու համար շփման գծի վրայով շարժման անվտանգության ապահովումը կազմակերպվել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության եւ վերահսկողության ներքո: Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 1200 բնակիչներ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները, վերադարձել են Ստեփանակերտ:
Հաղորդվում է նաև, որ խաղաղ բնակիչներին Ստեփանակերտում իրենց տներ վերադառնալու համար շփման գծով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները: