ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախում կստեղծվեն սոցիալ֊ հոգեբանական կենտրոններ. պատասխանատուն մանրամասներ է ներկայացրել

Արցախում կստեղծվեն սոցիալ֊ հոգեբանական կենտրոններ. պատասխանատուն մանրամասներ է ներկայացրել

Սոցիալական աշխատողների ասոցացիան պատերազմից հետո Արցախում իր օգնությունն է ցուցաբերում ծանր հոգեկան վիճակում գտնվող անձանց:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիայի նախագահ Միրա Անտոնյանը:

«Հայտնի պատճառներով մենք ունենք մարդկանց մեծ թիվ, որոնք աջակցության կարիք ունեն:

Այդ աջակցությունը մարդուն օգնելու երևույթն է, որպեսզի վերականգնվի կյանքի սովորական ռիթմը, և նա հետ վերադառնա իր առօրյա կյանք, կարողանա գտնել այն հենման կետերը, որոնք իրեն ապրեցրել են մինչ պատերազմը:Մեզ համար նպատակ է օգնել մարդուն, որ իր խնդիրները իր իսկ վերահսկման ներքո պահի: Մեր ազգաբնակչությունը պետք է ստանա որակյալ սոցիալական ծառայություն՝ որակյալ մասնագետի միջոցով»,- մեզ հետ զրույցում նշել է ասեցացիայի նախագահը:

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիան կատարել է հետազոտություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ բազմաթիվ մարդիկ կարիք ունեն հոգեկան աջակցության, որի համար անհրաժեշտ են համապատասխան մասնագետներ:

«Մենք ընտանիք առ ընտանիք ուսումնասիրություններ ենք կատարել և հավաքել հսկայական տվյալներ, որոնք մեզ ապացուցում են, թե ուղղությունները որտեղ են, հատկապես որտեղ է պետք ջանքեր ներդնել: Աջակցություն ցուցաբերելու համար մեզ անհրաժեշտ են մասնագետներ, և քանի որ Արցախում չկան մասնագետներ, սկսեցինք հինգ ուղղությամբ աշխատել՝ տեղական կադրերի պատրաստումը և գործող կադրերի կարողությունների զարգացումը, շարունակական կրթության հնարավորությունների ստեղծումն Արցախում, գործող մասնագետներին իրենց աշխատանքում օգնելը, որպեսզի ավելի գրագետ աշխատեն, և նոր ծառայությունների ստեղծումը, սոցիալ-հոգեբանական կենտրոնների ստեղծումը, որոնք թույլ կտան, որ մեր ձեռքերը հասնեն ամբողջ ազգաբնակչությանը»,- հավելել է Մ. Անտոնյանը:

Խոսելով համայնքներում սոցիալ-հոգեբանական կենտրոնների ստեղծման մասին՝ նա շեշտեց, որ Արցախի պահպանված գյուղերում անհրաժեշտ են 172 մասնագետներ, իսկ ինչ վերաբերում է շրջանային մակարդակում սոցիալ-հոգեբանական ծառայությունների ստեղծմանը, ապա մոտ 50 մարդու կարիք կա, որոնք կլինիկական-սոցիալական աշխատողներ պիտի լինեն, կամ հոգեբաններ: «Մասնագետները աշխատելու են մոբիլ, տեղում և գնալ֊ գալով,որովհետև հոգեբանի կամ կլինիկական-սոցիալական աշխատողի ծառայություններ ստանալու մշակույթ ն Արցախում դեռևս ձևավորված չէ, և այդ ամենը նորմալ է, որովհետև մենք գտնվում են միասնական, իրար սատարելու իրավիճակում»,- ընդգծել է Մ. Անտոնյանը:

  • Կիսվել: