Արցախի ՊԲ կարգավիճակը չի փոխվի․ Նիկոլ Փաշինյան
Արցախի ՊԲ-ն ռուս խաղաղապահների մուտքից հետո ունենալու է նույն կարգավիճակը ինչ ունի, որովհետև «Արցախի Պաշտպանության բանակն Արցախի Պաշտպանության բանակն է»։
«Երբ ես խոսում եմ 25-30 հազար զինվորների մասին, ապա այդ զինվորների մի հսկայական մասը հենց Արցախի ՊԲ զինվորներն են:
Սա նշանակում է, որ Արցախի ՊԲ-ն կա, շարունակելու է գոյություն ունենալ, պետք է զարգանա, հզորանա, երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»,- ասաց վարչապետը։