երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախի ոստիկանության հայտարարությունը՝ Ադրբեջանին անցած տարածքներում մնացած մեքենաների մասին

Արցախի ոստիկանության հայտարարությունը՝ Ադրբեջանին անցած տարածքներում մնացած մեքենաների մասին

ԱՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանին անցած տարածքներում մնացած մեքենաների հետ:

Հայտարարության մեջ ասվում է. «2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շահագործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ։

Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 04794-55-99 կամ 55-02 հեռախոսահամարներին»:

  • Կիսվել: