երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախի գրավյալ տարածքներում ականի պայթյունի հետեւանքով 20 ադրբեջանցի է զոհվել

Արցախի գրավյալ տարածքներում ականի պայթյունի հետեւանքով 20 ադրբեջանցի է զոհվել

Ադրբեջանում վերահսկվող գրավյալ տարածքներում անվտանգության վատ կազմակերպման պատճառով շարունակում են ադրբեջանցիներ զոհվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ հայտարարությանը։

Ըստ հաղորդման՝ 2020-ի նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում ականների պայթյունների հետեւանքով զոհվել է Ադրբեջանի 20 խաղաղ բնակիչ եւ զինվորական:

«Ականի պայթյունի զոհ են դարձել Ադրբեջանի 14 քաղաքացիական անձ եւ 6 զինվորական»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: