Օկուպացված Ակնայի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Օկուպացված Ակնայի շրջանում ական է պայթել։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ տուժել է Ադրբեջանի մեկ քաղաքացի, նրա աջ ոտքն անդամահատել են։ Տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: