երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, չեմ ուզում բացել փակագծերը, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է. Արայիկ Հարությունյան

Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, չեմ ուզում բացել փակագծերը, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է. Արայիկ Հարությունյան

Համազգային խնդիրները դեռևս առջևում են: Մենք ունենք երազանք, երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը, զերծ մնալ այնպիսի երևույթներից, որը հարիր չէ մեր ազգին: Ունենք քաղաքակիրթ որոշումներ կայացնելու հնարավորություններ, քննարկումներ իրականացնելու հնարավորություններ: Ճիշտ որոշումներ կայացնելու ոչ միայն հնարավորություն, այլ նաև անհրաժեշտություն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

«Նորից կրկնում եմ, դեռ նոր է սկսվում ամեն ինչ, չեմ ուզում բացել փակագծերը, ամեն ինչ: Մենք չենք պարտվել, ամեն ինչ առջևում է: Պետք է մտածել, մտածել, մտածել, գնահատել ու որոշումներ կայացնել»,-ասաց Արցախի նախագահը։

Նա նաև հայտնեց, որ  քննարկումենր է սկսել Ղարաբաղի քաղաքական, ռազմական գործիչների, քաղաքական ուժերի հետ:

«Մինչ այդ էլ բոլորի հետ կապ ունեի շփվում էի: Բոլորը պատրաստակամ են համագործակցել:

Այսօր արդեն հանդիպել եմ ՀՅԴ ներկայացուցչի հետ, Վիտալի Բալասանյանի հետ, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի հետ, հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր ռազմական գործիչներ՝ Լևոն Մնացականյանի, Սամվել Կարապետյանի, Արթուր Աղաբեկյանի հետ:

Եկել ենք մի համաձայնության, որ ցանկացած որոշում կայացնելիս պետք է դա անենք միասին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով հետագա անելիքների մասինլ»,-հայտարարեց Հարությունյանը՝ խոստանալով առաջիկայում մանրամասները հայտնել։

Նա կոչ արեց քաղաքացիներին սթափվել, զերծ մնալ բռնություն կիրառելուց. «Քաղաքացիական պատերազմը, անհանդուրժողականությունն ավելի մեծ սպառնալիք են մեր երկրի համար: Ոչ միայն Արցախ աշխարհի, այլ նաև Հայաստան աշխարհի համար: Դրա համար պետք է համախմբվել»:

 

 

  • Կիսվել: