Ալիեւը խոստացել է ապահովել ԼՂ-ում հուշարձաններ եւ սրբատեղիներ անխոչընդոտ մուտք. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստացել է ապահովել Լեռնային Ղարաբաղում հուշարձաններ եւ սրբատեղիներ անխոչընդոտ մուտք ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Այսօր Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ Պուտինն ասել է. ՛՛Դա վերաբերում է նաեւ պատմական, մշակութային, կրոնական ժառանգության օբյեկտներին: Ես խոսել եմ Իլհամ Հեյդարովիչի հետ, նա նույնպես ելնում է նրանից, որ Ադրբեջանի իշխանությունները կվերահսկեն, կապահովեն կրոնական օբյեկտների մուտքը հայկական կողմի եւ, բնականաբար, ադրբեջանցիների համար՛՛:
Տեսակոնֆերանսի զեկուցողներից Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովն էլ, դիմելով Պուտինին, ասել է. ՛՛Նրանցից մեկը գտնվում է մեր հսկողության ներքո՝ հնագույն քրիստոնեական վանքերից մեկը: Այդտեղ նույնպես կարելի է ապահովել ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների մուտքը:
Եւ Ադրբեջանում նույնպես կան քրիստոնյաներ: Այդ ամենը պետք է նկատի առնել եւ երկու կողմերի հետ շփվելիս պետք է կարգավորել աշխատանքի անհրաժեշտ ռեժիմը՛՛: