կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՀ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները քննարկել են համատեղ ծրագրերը

ԱՀ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները քննարկել են համատեղ ծրագրերը

Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:

՛՛Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագրերը, անդրադարձել դրանց իրականացման մեխանիզմներին՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: