երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՀ առողջապահության նախարարն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկների

ԱՀ առողջապահության նախարարն ընդունել է Ֆրանսիայից ժամանած բժիշկների

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և Merieux հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:
 
Ողջունելով հյուրերին` Արարատ Օհանջանյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն միջազգային կազմակերպություններին ու անհատներին պատերազմի օրերին Արցախի առողջապահության ոլորտին ցուցաբերած օժանդակության համար:
 
Գևորգ Կեփենեկյանը ներկայացրել է Արցախի որոշ հիվանդանոցներ այցելելու և առկա խնդիրները գույքագրելու նպատակները: Հայազգի բժիշկը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիա վերադարձից հետո կազմակերպելու բժշկական օգնություն տրամադրելու ծրագիրը, որը ենթադրում է հիվանդների առողջության ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական աջակցության ցուցաբերում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական գործողություններից տուժած բժշկական հաստատությունների վերականգնմանը, վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժօգնության կազմակերպմանը, բուժսարքավորումների ձեռքբերմանն ու բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: