ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
ՀՀ ԱՆ-ն և ԱՀԿ-ն համատեղ անցկացրել են «Կենսաբազմազանություն, էկոհամակարգեր և առողջություն» խորագրով միջոցառումը

ՀՀ ԱՆ-ն և ԱՀԿ-ն համատեղ անցկացրել են «Կենսաբազմազանություն, էկոհամակարգեր և առողջություն» խորագրով միջոցառումը

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ անցկացրել է «Կենսաբազմազանություն, էկոհամակարգեր և առողջություն․ «Մեկ առողջություն» մոտեցումը՝ Հայաստանում դիմակայուն համայնքներ ձևավորելու համար» խորագրով հարակից միջոցառումը։
 
Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ և Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան։
 
Անահիտ Ավանեսյանն իր խոսքում ընդգծել է «Մեկ առողջություն» մոտեցման սկզբունքների ներդրման և պետական քաղաքականության մեջ կենսաբազմազանության պահպանման կարևորությունը: Նախարար Ավանեսյանը կարևորել է նաև առողջապահության, շրջակա միջավայրի ու տնտեսության ոլորտների միջև համագործակցության ամրապնդումը հանրային առողջության պաշտպանության համար։
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրման միջազգային փորձին, միջոլորտային համագործակցության և տվյալների փոխանակման մեխանիզմներին, վաղ ազդարարման համակարգերի զարգացմանը, ինչպես նաև առողջապահական ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված համատեղ մշտադիտարկման և ֆինանսավորման գործիքներին։
 
Կարևորվել է նաև Հայաստանի փորձը մալարիայի և փոխանցողով պայմանավորված այլ հիվանդությունների վերահսկման ուղղությամբ՝ հաշվի առնելով էկոհամակարգերի փոփոխությունները և դրանցով պայմանավորված առողջապահական ռիսկերը։ Ընդգծվել է առողջապահության, շրջակա միջավայրի և կենդանիների առողջության ոլորտների միջև համագործակցության ամրապնդումը՝ հիվանդությունների կանխարգելման, առողջապահական անվտանգության ապահովման և դիմակայուն համայնքների ձևավորման նպատակով։
 
Անահիտ Ավանեսյանի բացման խոսքն ամբողջությամբ այստեղ` https://www.youtube.com/watch?v=QOwcR0RgFEI

  • Կիսվել: