երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
2016 թվականի ապրիլյան պատերազմն այս պատմության վերջին զանգն էր․ Նիկոլ Փաշինյան

2016 թվականի ապրիլյան պատերազմն այս պատմության վերջին զանգն էր․ Նիկոլ Փաշինյան

1998 թվականից սկսած բանակցային բովանդակության մեջ եղել է միայն մի թեմա, որը եղել է շատ կոնկրետ, դա այն է, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Եվ մեր քաղաքականությունը եղել է ձգել այս պրոցեսը, ժամանակ ձգել։Այս ամսին այսօր պատասխանելով լրագրողների հարցերին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«1998 թվականից սկսած բանակցային բովանդակության մեջ եղել է միայն մի թեմա, որը եղել է շատ կոնկրետ, դա այն է, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Եվ մեր քաղաքականությունը եղել է ձգել այս պրոցեսը, ժամանակ ձգել։ Այո, ժամանակ կարելի է ձգել, ինչպես ռետինը կարելի է ձգել, բայց մի իքս պահի ռետինի ռեզինը կտրվում է։ Եվ այդ ռեզինը 2016 թվականին ապրիլյան պատերազմով արդեն կտրվել էր։ Եվ երբ ես ասում էի նոր կետ, ես նկատի ունեի, որ պետք է փորձենք այդ կտրված ռեզինի տրամաբանությունից մեզ դուրս դնել։ Մեզ դա չի հաջողվել անել։ 2020 թվականի հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք պատերազմի Ադրբեջանի հետ։ Բայց հետագայում պատերազմի մեջ ներգրավվեցին ահաբեկիչները, վարձկանները և Թուրքիան։ Եվ սա դարձավ մեր անհաջողության հիմնական պատճառը։ Կարո՞ղ էինք մենք կանխել այսպիսի զարգացումը։ Այո, կարող էինք, եթե համաձայնեինք այդ շրջանները հանձնել առանց ԼՂ կարգավիճակի։ Եվ մենք որոշեցինք փորձել պայքարել ու ստանալ ավելի բարենպաստ պայմաններ»,- ասաց Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են իր սեղանին դրվել՝ բոլորն ավելի նպաստավոր պայմաններով, քան նոյեմբերի 10-ի հայտարարությունը, վարչապետն ասաց․

«Ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին, ոչ, այդպիսի բան չի եղել։ Եղել են էլի նույն տրամաբանությամբ առաջարկներ։ ց» և հավելեց,   որ պատերազմից առաջ էլ է այդպես եղել, այդպես է եղել 2016 թվականից։

«Եվ 2016 թվականի ապրիլյան պատերազմն այս պատմության վերջին զանգն էր, այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»,- ընդգծեց Փաշինյանը։

 

  • Կիսվել: