Զտումներ Բարսելոնայում․ փոխնախագահը պաշտոնական հայտարարություններ է խոստացել
«Բարսելոնայի» սպորտային գծով փոխնախագահ Ռաֆայել Յուստեն, որը որպես կատալոնական պատվիրակության ղեկավար թիմի հետ ժամանել է հյուրանոց, լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ընթացիկ նախամրցաշրջանային փուլի և սպասվող տրանսֆերային զարգացումների մասին, գրում է armsport.am-ը:
Լրագրողների հետ կարճատև զրույցում իսպանացի ֆունկցիոները նախ խոսել է թիմի ներկայիս տրամադրվածության մասին․
«Հուսով ենք լավ տպավորություն թողնել։ Նախամրցաշրջանային շրջանը շարունակվում է, և բոլորը մեծ ցանկությամբ ու ոգևորությամբ են լցված։ Լավ օր եմ մաղթում բոլորիդ, և թող ամեն ինչ լավ լինի», — նշել է Յուստեն՝ ուղղվելով դեպի հյուրանոց։
Սակայն ամենահետաքրքիր դրվագը գրանցվեց այն ժամանակ, երբ լրագրողներից մեկը հարցրեց բացակայող ֆուտբոլիստների, մասնավորապես՝ Ռոնալդ Արաուխոյի հնարավոր հեռանալու մասին։ Ի պատասխան՝ ակումբի փոխնախագահը հանդես եկավ ինտրիգային հայտարարությամբ.
«Շուտով մենք պաշտոնական հայտարարություն կանենք»։
Այսպիսով, Յուստեն փաստացի հաստատել է լուրերը, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «կապտանռնագույնների» ճամբարում սպասվում են նորություններ. շուտով ակումբը պաշտոնապես կհայտարարի մի շարք խաղացողների հեռանալու մասին։



