Զախարյանն առանց քաղաքացիությունը փոխելու հնարավորություն չունի Եվրոպա տեղափոխվելու. գործակալ
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Մանյակովը հայտնել է, որ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի կարողանա տեղափոխվել եվրոպական ակումբ, եթե չփոխի քաղաքացիությունը։
Ավելի վաղ լրագրող Հրաչ Խաչատրյանը հայտնել էր, որ Արսեն Զախարյանը դիտարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը։
Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Խորվաթիայի հետ ԱԱ-2022-ի ընտրական խաղում։ Ընդհանուր առմամբ, 19-ամյա կիսապաշտպանը չորս հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի «Չելսին» պատրաստ է ակտիվացնել Զախարյանի գնման գործարքը։ Զախարյանի տրանսֆերը նախատեսվում էր գնել 15 մլն եվրոյով, սակայն կողմերը չեն կարողացել մանրամասները կարգավորել մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։ Տեղեկություն կար նաև, որ թիմերը տրանսֆերային փոխանցումը կկատարեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։