չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ըմբշամարտի ԵԱ․ Հայաստանի նորեկ Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Ըմբշամարտի ԵԱ․ Հայաստանի նորեկ Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում շարունակվող ըմբշամարտի ԵԱ-ում։

Վճռորոշ գոտեմարտում Խաչատրյանը մրցել է բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տոնել։

Սա պատանի հայ ըմբիշի առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում։

 

  • Կիսվել: