ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ըմբիշ Արման Մուսիկյանը՝ Մ20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Արման Մուսիկյանը՝ Մ20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
 
Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ:
 
61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել սփոփիչ գոտեմարտին:
 

  • Կիսվել: