Վրաստանը շատ է ուզում, որ իր ակումբային ֆուտբոլը գրանցի հայկական ակումբային ֆուտբոլի արդյունքները. Գաբրիելյան
Ես տեսել եմ, թե որ թիմերն են միացել ՀՖՖ նախագահի Արմեն Մելիքբեկլյանի հրաժարականի պահանջին, ըստ էության, այդ ակումբները չեն էլ միացել, նրանք երբեք չէին էլ հրաժարվել, այսինքն խոսքը «Ուրարտու», «Շիրակ» եւ եւս մեկ ակումբի մասին է, որոնք այսպես, թե այնպես, չէին քվեարկել եւ բնականաբար դեմ էին: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՀՖՖ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Մյուս ակումբերը չեն միացել եւ դա ցուցիչ է: Ֆուտբոլում միշտ կան պարտություններ եւ դա առաջացնում է դժգոհություն: Բայց եթե մենք խոսում ենք ընդհանուր ֆուտբոլից, շատ ժամանակ օրինակ է բերվում հարեւան Վրաստանը, բայց ինչո՞ւ չենք ասում, որ Վրաստանը շատ է ուզում, որ իր ակումբային ֆուտբոլը գրանցի հայկական ակումբային ֆուտբոլի արդյունքները:
«Ֆուտբոլը միայն Հայաստանի ազգային հավաքականը չէ, ֆուտբոլը նաեւ նույն «Փյունիկի», «Նոա»-ի խաղերն են, որոնք, նույնպես հայկական ֆուտբոլի մաս են»,-ասաց պատգամավորը: